Որոնում:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն Բրյուսելում - MFA NKR

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն Բրյուսելում




2018-03-20 18:12

Մարտի 16-ին Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ և «Հայ տուն» կենտրոնի աջակցությամբ։

Ֆիլմը, որը «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դիվանագետներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com