Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30–րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Բեյրությում

28.02.2018

Փետրվարի 25-ին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30–րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև ծաղկեպսակներ են զետեղել՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի։

Print Friendly, PDF & Email