Որոնում:

Վաշինգտոնում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում - MFA NKR

Վաշինգտոնում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում



2018-02-27 20:31

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը և ընդգծել Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։

Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության կեցվածքին, Արցախի Հանրապետությունում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com