Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

26.02.2018

Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը:

Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին:

Print Friendly, PDF & Email