Ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Նյու Յորքում

26.02.2018

Փետրվարին 22-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Նյու Յորքի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը։

Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել ղարաբաղյան շարժման պատմաիրավական հիմքերին, Արցախի Հանրապետությունում պետականաշինության գործընթացին և տնտեսական իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Այնուհետև Արցախի մշտական ներկայացուցիչը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հետևանքներին, Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանը, հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, բանակցային գործընթացին և այլ թեմաների։

Միջոցառման ժամանակ նաև տեղի է ունեցել լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերին նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Print Friendly, PDF & Email