Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյին - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյին

2018-02-15 16:14

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյին՝ պատասխանելով մի շարք հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին ու դրա հնարավոր ազդեցությանը կարգավորման գործընթացի վրա։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին վերաբերող հարցին ի պատասխան ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծել զինադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներ՝ բացառելու ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և կողմերի միջև ձևավորել վստահության մթնոլորտ, ինչը պայմաններ կստեղծի քաղաքական հարցերի քննարկման համար։

Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը ադրբեջանական պատմական հող կոչելու և այնտեղ վերադառնալը ռազմավարական նպատակ ներկայացնելու մասին վերջերս հնչեցրած հայտարարությանը վերաբերող հարցին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հզորացնելով Արցախը՝ մենք զսպում ենք Ադրբեջանին, դրանով իսկ լուծելով համահայկական նշանակության խնդիր։

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ http://www.armradio.am/hy/2018/02/12/agn-7/

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com