Որոնում:

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը - MFA NKR

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը

2018-01-19 11:19

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» նախաձեռնությունը

Պատասխան՝ Ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։

Համոզված ենք, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև  ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է։

Ակնկալում ենք, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում և նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com