Որոնում:

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը - MFA NKR

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը




2017-12-22 16:42

Օրերս ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com