Որոնում:

Ավստրալիայում Արցախի ներկայացուցիչը ողջունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին Ավստրալիայի Կանաչների կուսակցության որոշումը - MFA NKR

Ավստրալիայում Արցախի ներկայացուցիչը ողջունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին Ավստրալիայի Կանաչների կուսակցության որոշումը

2017-12-15 19:57

Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ողջունել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության որոշումը՝ իր քաղաքական ծրագրում ներառել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ ԱՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Արցախի ժողովուրդը 26 տարի շարունակ ապրել է անվտանգության մշտական սպառնալիքի պայմաններում, սակայն շնորհիվ տոկունության՝ կարողացել է կերտել ժողովրդավարական պետություն, որը ճանաչում է ակնկալում միջազգային հանրության կողմից։

Կանաչների կուսակցության որոշման մեջ, մասնավորապես, նշվում է՝ որ կուսակցությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, արձանագրում է Արցախի հետևողական ջանքերը՝ ուղղված օրինական ընտրությունների միջոցով ազատ և ժողովրդավարական հասարակություն կառուցելուն և կոչ է անում Դաշնային  կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Արցախի և նրա քաղաքացիների հետ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com