Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը


2017-12-13 09:30

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և ԱՀՀ միջև  փոխգործակցության շրջանակների ընդլայնման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներին:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com