Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին


2017-12-09 17:03

Դեկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Կողմերը նշել են արտաքին քաղաքական օրակարգային խնդիրների լուծման նպատակով երկու հանրապետությունների ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը՝ որպես համահայկական շահերի խթանման ուղղություններից մեկը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com