Արցախի ԱԳՆ ղեկավարը Ազգային ժողովում ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն

28.11.2017

Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության 2018 թ. համար նախատեսվող բյուջեն։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին գործերի նախարարության գալիք տարվա համար պահպանման ծախսերը կկազմեն մոտ 787 մլն. դրամ։

Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին և տարբեր երկրներում գործող ինչպես միջազգային, այնպես էլ հայկական կազմակերպությունների հետ համագործակցությանը։ Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի ԱԳՆ գործունեության առանցքային ուղղություններից կդառնա օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը։

Print Friendly, PDF & Email