Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Բուր-դե-Պեաժի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը

20.11.2017

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը, որին ներկա էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։

Միջոցառման ընթացքում Բուր-դե-Պեաժի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր տիկին Նատալի Նիեզոնը հայտարարել է Արցախի Հանրապետության համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին։

Print Friendly, PDF & Email