Որոնում:

Արցախի ԱԳ ղեկավարը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ - MFA NKR

Արցախի ԱԳ ղեկավարը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ




2017-11-16 16:10

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Մասիս Մայիլյանը պատգամավորներին ներկայացրել է հանրապետության Նախագահի ծրագրով նախանշված Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ընդգծելով, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը այսուհետ ևս ձեռնարկելու է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթացի արձանագրմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգված գործունեության անհրաժեշտությունը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը։

Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցերի։

Այնուհետև տեղի է ունեցել Արցախի դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com