Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


2017-10-25 18:16

Հոկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Մասիս Մայիլյանն ուշադրություն է հրավիրել վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա, որոնց հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է իրավիճակի հետագա ապակայունացման անթույլատրելիությունը և ընդգծել հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com