Որոնում:

Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ - MFA NKR

Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ


2017-10-09 09:33

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ողջունելով Մասիս Մայիլյանին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերը կարևորել են Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Նախարարներն արծարծել են Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=PWc94fAv9EE&feature=youtu.be ։

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com