Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն

27.09.2017

Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Print Friendly, PDF & Email