Որոնում:

Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին - MFA NKR

Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին



2017-07-15 12:00

Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։

Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունը և Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com