Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Tert.am գործակալությանը

17.06.2017

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ և այսօր Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքերը, որոնց հետևանքով զոհվեցին Արցախի ՊԲ 4 զինծառայողներ։

Պատասխան. Վերջին 2 օրվա ընթացքում շփման գծում իրագործված սադրանքները բանակցային գործընթացը փակուղի մտցնելու Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Դա բացահայտ մարտահրավեր է ընդդեմ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Նմանատիպ ապակառուցողական քայլերը՝ չկանխվելու դեպքում, հանգեցնելու են վտանգավոր հետևանքների, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար։

Print Friendly, PDF & Email