ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման նպատակով կազմակերպված դրամահավաքին

15.06.2017

Հունիսի 10-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորման նպատակով Բոստոն քաղաքում տեղի ունեցած դրամահավաքին, որը կազմակերպվել և հովանավորվել էր հայ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան ափի տեղական մարմնի նախկին ատենապետ Ռաֆֆի Ֆեստեկչյանի կողմից:

Արցախի ներկայացուցիչն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ կարևորելով նրանց ներդրումը Արցախի տարածքն ականներից և այլ պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրելու գործում:

Միջոցառմանը մասնակցել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանի գլխավորությամբ, և Բոստոնի հայ համայնքի շուրջ 130 անդամներ:

Print Friendly, PDF & Email