Խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև

07.06.2017

Հունիսի 7-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ ՀՀ կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։

Print Friendly, PDF & Email