Որոնում:

Աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ-ում - MFA NKR

Աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ-ում


2017-03-31 19:22

Մարտի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար - աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջև դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։ Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com