ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

20.02.2017

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա):

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին: Կողմերը, մասնավորապես, քննարկել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ ուղղված երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Print Friendly, PDF & Email