ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային

20.02.2017

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ Ուրուգվայի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Print Friendly, PDF & Email