Որոնում:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է միջազգային դիտորդներին - MFA NKR

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է միջազգային դիտորդներին



2017-02-18 22:39

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԱՄՆ-ից Արցախ ժամանած պատվիրակությանը, որի կազմում են Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը և Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մաք Դոնալդը։

Նույն օրը Կարեն Միրզոյանն ընդունել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին և կիպրական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսին։

Հանդիպումներին քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ նոր սահմանադրության նախագծին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պետականության հետագա զարգացման համատեքստում։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com