ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին

09.11.2016

Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին, ով ժամանել է Արցախ՝ իր նոր գրքի համար նյութերի հավաքագրման նպատակով։

Ողջունելով Նարինե Աբգարյանի այցը Արցախ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրա ինքնատիպ ստեղծագործությունների միջոցով ընթերցասերների լայն շրջանակներ հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։

Կարեն Միրզոյանը նաև շնորհավորել է Նարինե Աբգարյանին «21-րդ դար» անվանակարգում «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը ստանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ։

Print Friendly, PDF & Email