ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին

04.11.2016

Նոյեմբերի 4–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին, ով Ստեփանակերտ է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություն անցկացնելու նպատակով։

Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքական բնագավառում երկու նախարարությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող խնդիրները, մտքեր փոխանակել ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

Print Friendly, PDF & Email