Շուշիում տեղի է ունեցել «Արցախ» գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը

04.11.2016

Նոյեմբերի 4–ին Շուշիի Արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ լույս տեսած «Արցախ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը։

Ֆոտոալբումում, որի հեղինակն է Աշոտ Մուրադյանը, ներկայացված են Արցախի պատմամշակութային կոթողները, բնապատկերները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կյանքի դրվագները պատկերող լուսանկարներ՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով:

Շնորհանդեսին ներկա են եղել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գիտության, մշակույթի, արվեստի ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Գիրք-ֆոտոալբոմը լույս է տեսել Սարգսյան ընտանիքի հովանավորությամբ։

Print Friendly, PDF & Email