ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի այցը Բելգիա ավարտվել է

28.09.2016

Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։

Այնուհետև ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։

Նույն օրը Կարեն Միրզոյանը մասնակցել է Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բելգիա ավարտվել է։

Print Friendly, PDF & Email