Որոնում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչներին - MFA NKR

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչներին


2016-09-15 17:29

Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։

Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։  

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com