ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին

06.09.2016

Սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ Արցախի և Հայաստանի պետական և հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «Տավիթյան» հիմնադրամի հետագա ծրագրերի վերաբերյալ։

Print Friendly, PDF & Email