Որոնում:

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում - MFA NKR

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում


2016-06-27 19:16

Հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի նախկին անդամ, Կալիֆորնիայի Սենատի անդամի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից Էնթընի Պորտանտինոյին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը  ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և նրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև արտաքին աշխարհի հետ ԼՂՀ կապերի ու հարաբերությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունման կապակցությամբ և կարևորել Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումը։ 

Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում գործնական շփումների հաստատման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com