Որոնում:

ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը ընդունել է ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին - MFA NKR

ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը ընդունել է ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին


2016-06-18 18:40

Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին, ով Արցախ էր ժամանել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելելու կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և այն ճիշտ գնահատելու համար։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com