ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

26.04.2016

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։ Երախտագիտություն արտահայտելով ողջ կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելու համար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներ կազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը, կանադական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի գործադիր հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը

Print Friendly, PDF & Email