Որոնում:

ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում - MFA NKR

ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում


2016-04-22 18:47

Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում:

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացի ու նրա պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիական վերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:

Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերին:

Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ, օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com