ԱՄՆ Ջորջիա նահանգը ԼՂՀ ճանաչման մասին բանաձև է ընդունել

04.03.2016

Մարտի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձև։ Բանաձևի նախագիծըներկայացվել է պալատի անդամներ Փաթ Գարդների ու Դեմեթրիուս Դուգլասի կողմից։

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

ԲԱՆԱՁԵՎ

Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկար ևհարուստ պատմություն ունի և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայականայլ դժվարությունների պայմաններում, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ու անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային դիտորդները, այդ թվում Միացյալ Նահանգները, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է, որ այս մարմնի անդամները իրենց հարգանքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա քաղաքացիների նկատմամբ, արժանին մատուցում զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, որոնք ցուցաբերվել են Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ Ներկայացուցիչների պալատի քարտուղարը լիազորված է և հանձնարարական է ստացել պատրաստել սույն բանաձևիհամապատասխան պատճենը՝ այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը փոխանցելու համար:

Print Friendly, PDF & Email