Միջոցառում նվիրված մայիսի 9-ի տոներին Լոս Անջելեսում

14.05.2015

Մայիսի 11-ին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված մայիսի 9-ի տոներին:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, փոխհյուպատոս Վալերի Մկրտումյանը, ինչպես նաև Լոս Անջելեսի շրջանի ղեկավարների խորհրդի անդամ Մայքլ Անտոնովիչը:

Իր ելույթում Արցախի ներկայացուցիչը շնորհավորել է մասնակիցներին Եռատոնի կապակցությամբ:

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է Արցախի ազատագրական շարժման հիմնական փուլերին, ընդգծել մայիսյան Եռատոնի կարևորությունը՝ նշելով ազգային միասնականությունը որպես ապագա հաղթանակների կարևորագույն երաշխիք:

Միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի անդամներ, հոգևոր առաջնորդներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, քաղաքային ու շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական պատերազմի ու ղարաբաղյան պատերազմի վետերաններ:

Print Friendly, PDF & Email