Comment by Minister of Foreign Affairs of the NKR Karen Mirzoyan to Mediamax news agency on the framework agreement around Iran’s nuclear program

03.04.2015

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի միջուկային ծրագրի շուրջ երեկ Լոզանում ձեռք բերված շրջանակային համաձայնությունը:

Պատասխան. Մենք ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը և նրա հիման վրա համապարփակ կարգավորմանը հասնելու կողմերի պատրաստակամությունը։ Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Print Friendly, PDF & Email