Հադրութը (ԼՂՀ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ

14.11.2014

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։

Հռչակագրում նշվում է, որ Հադրութի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։

Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի ԼՂՀ-ն ելնելով իր քաղաքացիների շահերից անկախ պետություն է և ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման և այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաև անցկացնում է ազատ, արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար։

Print Friendly, PDF & Email