ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

22.07.2014

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԼՂՀ տարածքում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի հարցին և այս կապակցությամբ ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան ատյանների, մասնավորապես, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի միջև հաստատված համագործակցությանը։

Print Friendly, PDF & Email