ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության փորձնակներին

12.07.2014

Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած փորձնակներին։

Կարեն Միրզոյանը ողջունել է ՀԲԸՄ նախաձեռնությունը՝ կազմակերպելու նմանատիպ այցեր Արցախ և ընդգծել դրանց կարևորությունը Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքին ծանոթանալու գործում։

Արտաքին գործերի նախարարը փորձնակներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Print Friendly, PDF & Email