ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակին

05.10.2013

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային և կրթական ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Print Friendly, PDF & Email