Տեղի է ունեցել ընդունելություն՝ ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

23.07.2013

Հուլիսի 23-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է ունեցել հոբելյանական հուշամեդալների շնորհման արարողություն՝ Արցախի մի խումբ դիվանագետների և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայացման և գործունեության մեջ իրենց ավանդն ունեցող անձանց:

Print Friendly, PDF & Email