15000-րդ այցելուն Արցախում

14.12.2012

Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի քաղաքացի, Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է:

Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:

ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակն աճել է ավելի քան 33 տոկոսով:

Print Friendly, PDF & Email