Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

24.11.2012

Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նրա նախագահ Սամվել Փարմանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը` Կարեն Միրզոյանը ընդգծել է միջազգային կառույցներում ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ և համակողմանի ներկայացման կարևորությունը: 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Print Friendly, PDF & Email