Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

22.10.2012

Այսօր, հոկտեմբերի 22-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր հարցերի:

Print Friendly, PDF & Email