Նախագահ Սահակյանն այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

25.09.2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ: Նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ:

Բակո Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:

Print Friendly, PDF & Email