Աշխարհում աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ

24.01.2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30%-ով գերազանցում է 2009թ-ի ցուցանիշը:

ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Արցախ են այցելել նաև քաղաքական և մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ և զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից և այլն: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը: Շատ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ:

Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը, աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ:

Print Friendly, PDF & Email