ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

14.01.2011

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Սոֆիա Պագսլիին` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի/ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և առաքելության նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին:

ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են գրասենյակի կողմից մոտ ժամանակներս իրականացվելիք աշխատանքների ծրագրերը, մասնավորապես ԼՂՀ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի նախագծերը:

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սոֆիա Պագսլիին արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին կհաջողվի առաքելության ընթացքում իրականացնել նախատեսված ծրագրերը:

Print Friendly, PDF & Email