Որոնում:

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից - NKR

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից

2010-03-02 16:18

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն այդ իրադարձությունների պատշաճ հետաքննություն այդպես էլ չիրականացրեց, իսկ կոտորածի կազմակերպիչների և անմիջական մասնակիցների մեծամասնությունն ազատ արձակվեց, նրանց մի մասը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ դարձան:

<<Սումգայիթյան ջարդերը հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի միայն մի մասն են: Սումգայիթի ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանում էթնիկ զտումների, որոնց գագաթնակետը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը դարձավ>>,- նշել է ամերիկացի կոնգրեսականը:

Կոնգրեսականը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ ագրեսիվ քաղաքականությունից և աշխատանք ծավալել հարատև խաղաղություն հաստատելու համար:

<<Ժամանակն է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը:  Ամերիկան պետք է հայտարարի, որ էթնիկ ցեղասպանության շարունակություն, ինքնիշխան պետության շրջափակում և հայ ժողովրդի հանդեպ ճնշումներ չի հանդուրժելու>>,- նշել է կոնգրեսականը:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com